Առաջիկայում որոշ դեղեր կթանկանան
«Ժողովուրդը» գրում է. «Տևական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում որոշ տեսակի դեղեր կթանկանան: Այս թեմայի շուրջ «ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Ալֆա-ֆարմ» ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանի հետ, սակայն ընկերության ներկայացուցի խոսքերով՝ հակառակ պատկերն է. «Դեղորայքը Հայաստանում, ընդհանուր առմամբ, էժանանում է: Դա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ թե´ պետական մակարդակով, թե´ մասնավոր ընկերությունները բանակցում են դրսի արտադրողների հետ, ովքեր ավելի ցածր գներով են դեղորայք մատակարարում մեր երկիր»:
Զրույցի ընթացքում պարզվեց, որ շուտով ակնկալվում է շվեյցարական «Լյա Ռոշե» ընկերության օնկոլոգիական դեղերի կտրուկ անկում 15-30 տոկոսի չափով»: Բայց, մյուս կողմից, ըստ ընկերության տնօրենի՝ առաջիկայում որոշ դեղերի գները կբարձրանան: «Ազդող գործոնը ԵԱՏՄ-ի շրջանակներում մաքսատուրքի բարձրացումն է: Բայց, կարծում եմ, դա կկոմպենսացվի այլընտրանքային ուղիներով ներմուծման շնորհիվ նույն Ռուսաստանից կամ մեր գործընկերների հետ բանակցելով և իրենց ինվոյսային գները իջեցնելու շնորհիվ»,-նշեց Մացակյանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...