Նախկին վարչապետի ծրագիրը կիսատ է մնացել. հեղափոխությունից հետո գործընթացը դադարել է
«Հրապարակը» գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ժամանակ նախաձեռնել էր «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը զբոսաշրջային գոտու վերածելու ծրագիրը: Ստեղծվել էր «Կումայրի վերածնունդ» ներդրումային հիմնադրամը, առաջին ներդրողն էլ ինքը՝ վարչապետն էր՝ կես միլիոն դոլար։
Մեծ շուքով բացվեց վերանորոգված Ռուսթավելի փողոցը: Սակայն այդքանով ամեն ինչ ավարտվել է, հեղափոխությունից հետո պրոցեսը կանգ է առել։ Գյումրիում հուսով են, որ ծրագիրը կընդգրկվի միջազգային ֆինանսավորմամբ իրականացվողների շարքում, և այդպես ավարտին կհասցվի հին Գյումրու վերակառուցման ծրագիրը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

















































