Վարդան Օսկանյանը Սիլվա Համբարձումյանի «զոհերից» չէ, գործով անցնում է որպես վկա
«Հրապարակը» գրում է. «Մամուլում լուր եղավ, որ առերեսում է տեղի ունեցել ամենայն հայոց կաշառատու Սիլվա Համբարձումյանի և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի միջև: Մենք պարզեցինք, որ Օսկանյանը տիկնոջ «զոհերից» չէ, պարզապես գործով անցնում է որպես վկա, քանի որ Համբարձումյանի արաբ գործընկերներին հենց Վարդան Օսկանյանն է ներդրումների համար Հայաստան հրավիրել, ավելի ճիշտ՝ վստահեցրել, որ կան համապատասխան պայմաններ ներդրումներ անելու համար:
Դեռևս 2017 թ. խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցությունը չանցավ խորհրդարան, և նախկին արտգործնախարարը փակեց քաղաքականության էջը, նա տարվա հիմնական մասն անցկացնում է ԱՍՆ-ում, դասավանդում է Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:
Հեղափոխությունից հետո, սակայն, նա մի քանի անգամ ստիպված է եղել վերադառնալ հայրենիք, մեկը՝ մոր մահվան կապակցությամբ, երկրորդը՝ «Մարտի 1-ի» գործով վկայի կարգավիճակում հարցաքննվելու, հաջորդը՝ Սիլվա Համբարձումյանի հետ առերեսվելու»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

















































