Փաշինյանը դիմելու է Արցախի իշխանություններին՝ բանակցելու մանդատ ստանալու համար․ Արթուր Ղազինյան
Արցախի անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի վարչապետը դիմելու է Արցախի իշխանություններին՝ նրանց անունից բանակցելու մանդատ ստանալու համար․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը։
«Վաղը կայանալիք Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում Փաշինյանը պետք է դիմի Արցախի լեգիտիմ և օրինական իշխանութուններին և ստանա նրանցից իրենց անունից ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի հետ բանակցելու մանդատ՝ խիստ սահմանափակ լիազորութուններով։
Այս մանդատը հնարավորություն կտա նրան, մի կողմից չնահանջել իր հայտարարած գծից, մյուս կողմից չտապալել սպասվող բանակցությունները և չտալ Ադրբեջանին լեգիտիմ իրավունք դիմել ռազմական ճանապարհով խնդրի կարգավորմանը»,- ասված է նրա գրառման մեջ։

















































