Մանվել Գրիգորյանի որդու տանը տպագրատան տնօրենի որդի՞ն է գողություն կատարել. Մանրամասներ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Փետրվարի 24-ին Արշալույս գյուղի 17-րդ փողոցի 1-ին տնից գողություն էր կատարվել: Պարզվել էր, որ բնակարանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդուն` Կարեն Գրիգորյանին: Գողությունը կատարելու համար երեք անձ էր բերման ենթարկվել, եւ հայտնաբերվել էր գողացված իրերի մեծ մասը:
Այս դեպքից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է` այդ բնակարանից գողացած ապրանքների մեջ եղել են Մանվել Գրիգորյանի դիմանկարով մեդալներ: Թե կոնկրետ ինչ մեդալների մասին է խոսքը, դեռ պարզ չէ:
«Ժողովուրդ» օրաթերթին նաեւ տեղեկություններ են հասել, որ գողությունը կատարելու համար նաեւ մեղադրյալի աթոռին է հայտնվել «Հակոբ Մեղապարտ» տպագրատան գլխավոր տնօրեն Բագրատ Քեռյանի որդին` Էդգար Քեռյանը, որին իրավապահները չեն կալանավորել` հաշվի առնելով նրա առողջական խնդիրները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս