Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի կայացման ժամկետը երկարացվել է
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հայտնում է, որ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթի կազմակերպման եւ անցկացման ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ե. Երզնկյանը դիմել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին` առաջարկելով մրցույթի մասնակիցների փաստաթղթերի ուսումնասիրման եւ մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշման կայացման ժամկետը երկարացնել եւս մինչեւ քսան աշխատանքային օրով` հաշվի առնելով մրցույթի մասնակիցների մեծ թիվը:
Խորհուրդը 05.03.2019 թվականին գումարել է նիստ հարցի քննարկման նպատակով, որի արդյունքում որոշվեց կատարել լրացում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2010 թվականի սեպտեմբերի 6-ի № 50-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն», «Շիրակի հանրային հեռուստառադիո» եւ «Հոգեւոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների թափուր տեղերի մրցույթի անցկացման կարգում՝ սահմանելով հետեւյալը. «Հաշվի առնելով մրցույթի մասնակիցների թիվը՝ մրցույթի մասնակիցների փաստաթղթերի ուսումնասիրման եւ մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշման կայացման ժամկետը Հանձնաժողովի նախագահի որոշմամբ կարող է երկարացվել եւս մինչեւ քսան աշխատանքային օրով»:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...