Սիրահետել է՝ կնոջը, հայհոյել ու ծեծել ամուսնուն
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Լևոն Մայիլյանի դատաքննությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Զվարթ Սերոժի Թորոսյանին սիրահետելու հարցի շուրջ վերջինիս ամուսնու՝ Յուրա Հովհաննեսի Թորոսյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Յու. Թորոսյանի կողմից իրեն հայհոյելու համար վերջինիս պատժելու նպատակով, 2018 թվականի նոյեմբերի 19-ին ժամը 08.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի հատիսի փողոցում ծեծի է ենթարկել Յու. Թորոսյանին մեկ անգամ ոտքով, ինչպես նաև երեք և ավելի անգամ բռունցքով հարվածներ հասցնելով նրա գլխի տարբեր հատվածներին։
Ամուսինը ստացել է ճակատի ձախ կեսի սալջարդ վերքերի, ձախ ստորին կոպի փափուկ հյուսվածքների սալջարդ և արյունազեղում, դեմքի ձախ կեսի սալջարդ վերքի և փափուկ հյուսվածքների սալջարդ։ Լևոն Մայիլյանի նկատմամբ ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...