Տամոժնի Գագոն 200 միլիոն եվրոյով գործարան է գնել
Իշխանափոխությունից հետո թվում էր, թե նախկին կոռումպացված համակարգի ամենավառ ներկայացուցիչները շատ արագ կկանգնեն նոր Հայաստանի արդրադատության առաջ, բայց ինչպես ցույց տվեց ժամանակը որոշներն առավել հավասար էին։
ՀՀԿ-ական իշխանության տարիներին ընդդիմությունը և մասնավարապես Նիկոլ Փաշինյանը շատ է խոսել նախկին ՊԵԿ ղեկավարի կողմից իարականացրած «թալանի» մասին։ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը՝ Տամոժնի Գագոն, ըստ ընդդիմադիր գործիչների կոռուպցիոն փողերի մեծ մասը կենտրոնացրել էր իր ձեռքում ու ահռելի կարողություն դիզել։
Տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը հաճախ է գրել Գագիկ Խաչատրյանի կողմից Եվրոպայում գնված շոկոլադի գործարանի մասին։
Մեր կայքը դեռևս տարիներ առաջ հրապարակել էր այդ գործարանի լուսանկարը։ Նկարում պատկերվածը Ավստրիական Զալցբուրգ քաղաքում գտնվող «Մոցարտ» շոկոլադի գործարանն է, որի արժեքը՝ 200.000.000 եվրո է:
Հետաքրքիր է, որ նոր իշխանությունները չեն շտապում պատասխանատվության կանչել Գագիկ Խաչատրյանին։ Ու այստեղ բնական հարց է առաջանում, թե ի՞նչն է ստիպում Փաշինյանի կառավարությանը այսքան ներողամիտ գտնվել իր իսկ կողմից «կոռուպցիայի արքա» հռչակված Գագիկ Խաչատրյանի նկատմամբ։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս