Ոստիկանությունը ոչ հերքում, ոչ հաստատում է Արթուր Ասատրյանին` Դոն Պիպոյին, բերման ենթարկելու տեղեկությունը
Համացանցում տեղեկություն է շրջանառվում, որ ՀՀ ոստիկանությունը «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանը բերման է ենթարկել: ՀՀ ոստիկանությունը այս տեղեկությունը ոչ հաստատում, ոչ հերքում է:
«Ոստիկանությունը թիկնազորի հետ կապված գործողություններ միշտ է իրականացնում»,- նշեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Մամուլում նշվում է, որ նա միայնակ չի շրջել, այլ եղել է խմբով, հնարավոր է՝ թիկնազորով:
Արթուր Ասատրյանը ձերբակալվել էր 2018 թվականի հունիսի 16-ին, իսկ հունիսի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել երկամսյա կալանքը: Սեպտեմբերի 20-ին նույն դատարանը բավարարել էր Ասատրյանի պաշտպանների միջնորդությունը և նա 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Արթուր Ասատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...