Ջավադյանի աթոռի վրա «լիքը» աչք կա. նա կշարունակի՞ պաշտոնավարել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած Կենտրոնական բանակի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարմանը դեռ մեկ տարի կա, նրա աթոռի վրա «լիքը» աչք կա: «Սորոսական»ներն իրենց ներկայացուցիչն են ուզում ունենալ, տնտեսագետների թիմը՝ իր:
ԿԲ մեր աղբյուրը հերքում է այդ խոսակցությունները. «նախ՝ Ջավադյան-Փաշինյան հարաբերությունները շարունակում են առավել քան ջերմ մնալ, ակնհայտ որեւէ թեկնածու էլ այս պահին չկա»:
Հիշեք, որ չգրված օրենք՝ պայմանավորվածություն կա նաեւ Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ ԿԲ ղեկավար նշանակել բացառապես ԿԲ-ի ռեզերվից՝ բանկի ֆինանսիստներից:
Եվ եթե հաշվի առնենք նաեւ այն, որ Հայաստանում Սահմանադրություն է փոխվել՝ երկիրը դարձել է խորհրդարանական, իսկ սահմանադրական հոդվածները հետադարձ ուժ չունեն, ապա Սահմանադրության նոր «ընթերցմամբ» Ջավադյանը կարող է շարունակել պաշտոնավարումը, մանավանդ որ համարվում է տարածաշրջանի լավագույն կրիզիս-մենեջերներից մեկը:
Ի դեպ, մեր հարցին ի պատասխան՝ հնարավո՞ր է, որ «փրկիչ»-կրիզիս մենեջեր Ջավադյանը եւս մեկ «սրոկ» նստի աթոռին, սահմանադրագետներից մեկն ասաց՝ Սահմանադրությունը նման հնարավորություն չի տալիս, չնայած՝ «կախված է մեկնաբանողներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

















































