Քաղաքապետարանը չի հրաժարվել ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու մտադրությունից
Քաղաքապետարանը չի հրաժարվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու մտադրության մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Ծառայության որակը բարելավելու՝ ուղեւորների անվտանգության, ուղեւորահոսքերի կառավարման նպատակով քաղաքապետարանին պատկանող ընկերության ավտոբուսներից երկուսում տեղադրվել են տեսախցիկներ։
Ըստ արդյունքների, այդ պրակտիկան կկիրառվի նաեւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի մնացած շարժակազմերում»,-գրել է Հակոբ Կարապետյանը։
Նշենք, որ ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելը հարուցել է վարորդների դժգոհությունը, խնդիրը կարգավորվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մարտի 7-ին լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում. Նոր-Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում գտնվող Երևանի «Ավտոբուս» Փակ բաժնետիրական ընկերության 250-ից ավելի վարորդներ՝ ի նշան բողոքի, հրաժարվում են դուրս գալ երթուղի: Նրանց մոտ է այցելել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Արդյունքում վարորդների փոխանցմամբ, որոշվել է, որ երեւանյան ավտոբուսներում տեսախցիկներ եւ ձայնագրիչ սարքեր դեռ չեն տեղադրվի, մինչեւ քաղաքապեարանը վերջնական տարբերակ չմշակի:

















































