Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Այսօր կառավարությունը առաջարկեց Ազգային ժողովը արտահերթ նիստ գումարել: Հարցը չզեկուցվող հարցերի շրջանակում էր:
Այսպիսով` կառավարության առաջարկով նիստը կգումարվի մարտի 13-ին` ժամը 12:00-ին:
Նիստի օրակարգում կընդգրկվի «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:

















































