Մայիսի վերջից կիրականացվեն Երեւան-Օդեսա ուղիղ չվերթներ
Մայիսի 20-ից նախատեսվում է Երեւան-Օդեսա ուղիղ չվերթների մեկնարկը: Ավիաթռիչքները կիրականացնի YanAir ընկերությունը, հաղորդում է odessa1.com-ը:
Թռիչքներն այս երթուղով կիրականացվեն սեզոնային հիմունքով, շաբաթական մեկ անգամ՝ ամեն երկուշաբթի, մինչեւ սեպտեմբեր:
Օդեսայից թռիչքները կմեկնարկեն 09:00-ին, Երեւանից վերադարձը նախատեսվում է 13:30-ին: Թռիչքի տեւողությունը կկազմի 2.5 ժամ: Թռիչքները կկատարվեն Boeing 737 ինքնաթիռով:
Երեւան-Օդեսա երկկողմանի ավիատոմսի արժեքը սկսվում է 6300 գրիվենից՝ ներառյալ տուրքերը եւ ուղեբեռի փոխադրումը:

















































