Ի՞նչ նախապայմանների մասին է խոսել Մոգերինին. վարչապետի մամուլի քարտուղարը չի մեկնաբանում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի միջեւ բանակցությունների ժամանակ մենք որեւէ նախապայմանի մասին չենք խոսել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նախապայմանի մասին է խոսվում Փաշինյան–Մոգերինի հանդիպման մասին ԵՄ տարածած մամուլի հաղորդագրությունում։
«Ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչ նախապայմանների մասին է խոսքը։ Իրենք միշտ սատարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը, մենք էլ ենք սատարում այդ ֆորմատը։ Բանակցությունների ժամանակ մենք որեւէ նախապայմանի մասին չենք խոսել»,–նշեց նա։
Նշենք, որ մարտի 4-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի շրջանակներում կայացել է ՀՀ վարչապետի եւ Ֆեդերիկա Մոգերինի հանդիպումը։ Ըստ Եվրամիության տարածած հաղորդագրության՝ նրանք քննարկել են հարցեր՝ կապված Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հետ՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի վերջին շփումները։ Մոգերինին ասել է, որ «սատարում է Նիկոլ Փաշինյանի՝ առանց նախապայմանների ամբողջական ներգրավվածությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում»։


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել