Պահուստների տատանողականությունը կրում է սեզոնային բնույթ. ԿԲ խոսնակը՝ ԿԲ պահուստների մասին
Միայն ամսական կտրվածքով դիտարկում անել ու դրա վրա որոշակի վերլուծություններ և եզրակացություններ անելը սխալ է: Tert.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարութ Կբեյանը՝ անդրադառնալով 168.am-ի այն հրապարկմանը, որ Կենտրոնական բանկի պահուստները դիտարկվում են, և մեկ ամսում դրանք պակասել են 255 մլն դոլարով:
«Պահուստների դինամիկան ճիշտ է դիտարկել տարվա կտրվածքով, և եթե դիտարկենք անցած տարվա դինամիկան, ապա կտեսնենք, որ անցած տարի էլ եղել է, որ պակասել է, և ավելացել են: Այդ դինամիկան պայմանավորված է մի շարք հանգամանքներով»,-ասաց նա:
Կբեյանի խոսքով՝ շատ անգամ պահուստների տատանողականությունը կրում է սեզոնային բնույթ, երբ խոշոր կազմակերպություններն իրենց առևտրաշրջանառության պայմանավորվածության շրջանակներում դրսից ծառայություններ, ապրանքներ , սարքավորումներ են գնում, և նույնը փոխադարձ գնում են նաև մյուս հոսքերը: «Եվ դրա վրա դիտարկում անել և ասել, որ պակասել են պահուստները, սխալ է, դա կրում է սեզոնային բնույթ, և անհանգստանալու անհրաժեշտություն դրանից չկա»,-ասաց նա:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել