Երևանում վիճաբանության ժամանակ կրակոց է արձակվել. կան բերման ենթարկվածներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալներով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից բացահայտվել է մարտի 3-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանություն-կրակոցի դեպքը։ Մարտի 3-ին, երեկոյան Կոմիտասի պողոտայի թիվ 63 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 46-ամյա Վարդան Պարսամյանի, 44-ամյա Արթուր Բաբայանի և 43-ամյա Արտակ Մարգարյանի միջև։
Վերջիններս երեկ՝ մարտ 5-ին, բերման են ենթարկվել Արաբկիրի ոստիկանություն, որտեղ էլ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Ա. Բաբայանը իր մոտ եղած «Ատմագա» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից կրակոց է արձակել։ Ա. Բաբայանը ոստիկաններին է ներկայացրել նշված ատրճանակը, որը, Գ. Շամշյանի տեղեկություններով, օրինական է եղել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Պարսամյանն աշխատում է «Պրոֆիքի» ՍՊԸ-ի տնօրեն, Ա. Բաբայանը՝ «Ռի Էլ Քլինինգ» ՍՊԸ-ի տնօրեն։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս