Հայաստանի խորհրդարանն ընդլայնել է «խուսափողների մասին օրենքի» ժամանակային ընդգրկումը
Հայաստանի Ազգային ժողովը մարտի 6-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենք «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։
Ավելի վաղ, ներկայացնելով իր նախաձեռնած օրինագիծը, հիմնական զեկուցող՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը նշել էր, որ դա վերաբերելու է մոտ երկու հազար մարդու։ Գորգիսյանը պարզաբանել էր, որ փոփոխությունները հնարավորություն կտան այն քաղաքացիներին, որոնց 27-ը լրացել է 2018 թվականին եւ մինչեւ 2019-ի մարտի 1-ը, վերադառնալ Հայաստան, վճարել համապատասխան գումար որպես տուգանք եւ ազատվել քրեական հետապնդումից։ Միեւնույն ժամանակ, պատգամավորը տեղեկացրել էր, որ խուսափողների ընդհանուր թիվը կազմում է 10940 մարդ, եւ նրանք բոլորը այսօրվա դրությամբ հետախուզման մեջ են։
Քվեարկության ավարտին Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ խորհրդարանի հավանությանն արժանացած բոլոր օրինագծերն առաջարկվել են խորհրդարանական ընդդիմության կողմից։ Նա հույս է հայտնել, որ հաջորդ օրինագծերի կառուցողական քննարկումը կշարունակվի նաեւ հետագայում։


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել