Հայկ Մարությանի նյարդերը տեղի են տալիս. հրահանգվել է միջադեպերի մասին լռել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վերջերս մամուլում լուրեր էր շրջանառվում այն մասին, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շաբաթներ առաջ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայտարարել, որ ցանկանում է հրաժարական ներկայացնել, սակայն վարչապետը նրան հորդորել է այդ քայլին չգնալ և գոնե երկու ամիս ևս պաշտոնավարել:
Սակայն իրավիճակը քաղաքային իշխանությունում հունից դուրս է գալիս, իսկ Հ. Մարությանի նյարդերը տեղի են տալիս: Ավելին՝ «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ նախորդ շաբաթ հերթական միջադեպն է տեղի ունեցել քաղաքապետարանում:
Վթարային շենքի բնակիչներից մեկը դանակով մտել է քաղաքապետարան և պահանջներ ներկայացրել: Բնակչին հաջողվել է հեռացնել քաղաքապետարանից, բայց այս մասին հրահանգվել է լռել, որպեսզի հերթական մեծ աղմուկը չբարձրանա:
Տպավորությունն այնպիսին է, որ եթե տարբերակ լիներ Խորենացի 13 հասցեում գտնվող հին երևանյան կոլորիտային շենք հանդիսացող նախկին Լուսավորության նախարարության շենքն էլ ինչ-որ ձևով ծածկել, որպեսզի չերևա, որ քանդել են, սա էլ կկոծկեր քաղաքապետարանը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել