Chanel-ը Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում կներկայացնի Կարլ Լագերֆելդի վերջին հավաքածուն
Ֆրանսիայի մայրաքաղաքում Chanel նորաձևության տունն այսօր կներկայացնի Կարլ Լագերֆելդի ստեղծած վերջին հավաքածուն, որը նախագծել էր մահվանից կարճ ժամանակ առաջ:
Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն, ցուցադրությունը կդառնա Chanel-ի առաջին պաշտոնական միջոցառումը դիզայների մահից հետո:
Ակնկալվում է, որ Chanel-ը ցուցադրության ժամանակ կհարգի Լագերֆելդի հիշատակը: Փետրվարին, երբ հայտնի էր դարձել նրա մահվան մասին, նորաձևության տունը հայտարարել էր, որ «հրաժեշտի արարողությունն ավելի ուշ կկայանա»:
Նշվում է, որ մի շարք շքեղ դասի ապրանքանիշեր, որոնց հետ տարբեր տարիների աշխատել էր հանրահայտ դիզայներն, արդեն իրենց հարգանքի տուրքն են մատուցել նրան:
Հիշեցնենք, որ Լագերֆելդը մահացել է փետրվարի 19-ին կյանքի 86-րդ տարում:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել