2017 թ. համեմատ իրանցի զբոսաշրջիկների թիվը պակասել է 44.3 տոկոսով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը զգալի նվազել է. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Պարզվում է, որ անցած տարի, 2017 թվականի համեմատ, իրանցի զբոսաշրջիկների թիվը պակասել է 44.3 տոկոսով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրանցի զբոսաշրջիկները վերջին երկու տարիներին նախընտրում են հանգիստն անցկացնել Վրաստանում, քան Հայաստանում, քանի որ այնտեղ ծառայությունները ավելի մատչելի են:
Փոխարենը 76.7 տոկոսով ավելացել է Թուրքիայից ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը. սա տոկոսային առումով միգուցե մեծ թվա, բայց բացարձակ թվով քիչ քանակի մասին է խոսքը:
Նկատենք, որ Ռուսաստանից ՀՀ եկող զբոսաշրջիկների քանակը ևս աճել է 20.5 տոկոսով: Ավելացել է նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Նիդերլանդներից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել