Ինչ է հայտնաբերվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վաղուց պետք է ստեղծված լիներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով. օրենսդրության համաձայն՝ այն պետք է ստեղծված լիներ 2018 թվականի ապրիլի 10-ից՝ նոր սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո՝ 50-օրյա ժամկետում, այսինքն՝ մայիսի վերջերին: Սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մինչեւ հիմա չի ձեւավորվել: Փոխարենը գործում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որի նախագահն էլ մեկ տարի առաջ էր հրաժարական ներկայացրել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018թ. ընթացքում Էթիկայի հանձնաժողովը 2181 հայտարարագրերի եւ այլ աղբյուրների ուսումնասիրությամբ դուրս է բերել բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 841 առեւտրային կազմակերպությունների տվյալներ: Եվ արդյունքում պարզվել է, որ 2014-2017 թվականներին պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 91 առեւտրային կազմակերպություն ճանաչվել է գնումների հաղթող, եւ նրանց հետ կնքվել է 709 պայմանագիր:
Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել