Ես այդ հնարավորությունը բացառում եմ. Դավիթ Տոնոյանը՝ առանց Հայաստանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ընտրելու մասին
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է, որ առանց Հայաստանի համաձայնության հնարավոր կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծել:
Այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հիշեցրին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Բելառուսի թեկնածու Զասը հայտարարել էր, որ ՀԱՊԿ կանոնադրությունը թույլ է տալիս անդամ երկրների սահմանափակ կազմով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը որոշել, սակայն նշել էր, որ դա լավագույն տարբերակը չէ. հնարավոր համարո՞ւմ եք, որ առանց Հայաստանի համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտողար նշանակվի:
Ի պատասխան Դավիթ Տոնոյանն ասաց. «Ես այդ հնարավորությունը բացառում եմ. դա գլխավոր քարտուղարի նշանակում է, դա մարտավարական կամ օպերատիվ մարտավարական օղակում որոշում կայացնելու խնդիր չէ: Սա ռազմավարական դաշինքի գլխավոր քարտուղարի ընտրության խնդիր է: Ինչպե՞ս կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել գլխավոր քարտուղար: Կանոնակարգը այդպիսի բան թույլ չի տալիս, կանոնակարգը այլ բան է թույլ տալիս, բայց ոչ գլխավոր քարտուղարի ընտրության հետ կապված»:
Հարցին, թե որն է այս հարցում Հայաստանի դիրքորոշումը, պաշտպանության նախարարն արձագանքեց. «Այս պահին ԱԳՆ-ն համապատասխան աշխատանքներ է տանում ՀԱՊԿ-ում, ՀԱՊԿ-ի քարտուղարությունը համապատասխան աշխատանքներ է տանում, Հայաստանի ՊՆ-ն իր կարծիքը հայտնել է»:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել