Բանակից խուսափածներին եւս մեկ տարի կտրվի վճարի դիմաց քրեական հետապնդումից ազատվելու համար
96 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց խորհրդարանի ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկած այն նախագիծը, որով բանակից խուսափածները, որոնց 27 տարին լրացել է, կարող են գումար վճարել ու խուսափել քրեական պատժից։
Թեև բոլոր արտահայտվողները համաձայնեցին, որ սա լավ լուծում չէ, բայց որոշեցին կողմ քվեարկել, մինչև համապարփակ լուծում մշակվի։
Բուն առաջարկն այն է, որ վերջնաժամկետը, որ մինչ այս գրեթե ամեն տարի հետաձգվել է, հիմա նորից հետաձգվի մեկ տարով. 2017 թվականի դեկտեմբերի 1-ի փոխարեն կսահմանվի 2019 թվականի մարտի 1-ը։ Սրա հետևանքով ծառայությունից խուսափածները կարող են թաքնվել հետապնդումից մինչև լրանա իրենց 27 տարին, ու եթե 18 տարեկանից են խուսափել ծառայությունից, ապա ընդամենը 3․6 միլիոն դրամ վճարելով` ազատվել հետապնդումից։
Այս օրենքի հիմնավորման ժամանակ հատկապես հղում են անում Սփյուռքից երիտասարդների հետդարձին։ Ըստ օրենքի կողմնակիցների՝ եթե այս մարդկանց հնարավորություն տրվի գումար տալով ազատվել քրեական պատասխանատվությունից, ապա նրանք կվերադառնան Հայաստան։
Պաշտպանության նախարարությունն ավանդաբար դեմ է լինում այս հետաձգումներին։ Գործող նախարարը համարում է, որ ինչ-որ պահի այդ գործընթացը պետք է դադարի, որովհետև դա խրախուսում է բանակից խուսափելը։ 2018 թվականի հունիսին Դավիթ Տոնոյանն ասել էր, որ ամեն անգամ այս օրենքի ժամկետը երկարաձգելու հետևանքով ստացվում է, որ «մենք անընդհատ խրախուսում ենք՝ գնացեք 27 տարին կլրանա, կվերադառնաք և հնարավորություն կունենաք որոշ մուծումներ անելով՝ ազատվել բանակից»։


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել