Հանրային ռադիոյի տնօրենի 30 թեկնածուներից շանսեր ունեն միայն երկուսը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է 30 թեկնածու: Սա, թերեւս, զարմանալի է, որ այսպիսի պաշտոնի համար այսքան շատ թվով մարդիկ են թեկնածություն ներկայացրել:
30 թեկնածուների մեջ հետաքրքիր անուններ կան` օրինակ, լեզվաբան Լավրենտի Միրզոյան, Երեւանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյան, երգահան Մարինա Թագակչյան եւ այլն:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ, առհասարակ, այս մրցույթը չկայանա իրավական ինչ-ինչ խնդիրների պատճառով: Իսկ եթե, այնուամենայնիվ, մրցույթը կայանա, ապա «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` հիմնական պայքարն ընթանալու է երկու թեկնածուների` Գարեգին Խումարյանի ու Ստեփան Զաքարյանի միջեւ:
Ընդ որում, ըստ մեր տեղեկությունների, Հանրային ռադիոյի տնօրեն դառնալու ամենամեծ շանսերն ունի հենց Խումարյանը, որը երիտասարդ է տարիքով, միեւնույն ժամանակ ռադիոյում հնաբնակներից է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել