Նույնիսկ Տարոն Մարգարյանի որդին ստիպված է սովորել. դասախոսներին հրահանգել են չնշանակել, եթե պատրաստ չէ
«Իրատես» թերթը գրում է.
«Նոր իշխանությունները որոշել են նախկին պաշտոնյաների զավակներին «լավություն անել»` առանց սովորելու գնահատականներ չբաշխել։ Մասնավորապես մի ուշագրավ դրվագ մեզ հայտնի դարձավ։
Մինչ այդ հիշեցնենք, որ ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Նրա համար հատուկ «պայմաններ» էին ստեղծվել, որ ոչինչ չխանգարի քաղաքապետի` գիտության թեկնածու դառնալուն: Սակայն գնաց ՀՀԿ-ն, ու հիմա ՀՊՏՀ-ում շատ բան է փոխվել, ոչ մի միջնորդություն, շատերը դուրս են մնում, չեն կարողանում քննությունները հանձնել: Ավելին, նույնիսկ Տարոն Մարգարյանի որդին ստիպված է սովորել, որ քննություն հանձնի:
Մեր տեղեկություններով, դասախոսներին հրահանգել են ոչ մի դեպքում չնշանակել նախկին քաղաքապետի որդուն, եթե պատրաստ չէ: Ստիպված Տարոն Մարգարյանը դասախոսներ է վարձել, որ որդուն պատրաստեն քննությունների: Ի դեպ, Մարգարյանի որդին միակը չէ, որ ստիպված է սովորել, որպեսզի բուհից դուրս չմնա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել