Փաշինյանն արձագանքել է Մալյանի վրա կատարված հարձակմանը
Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Ես համալսարանական եմ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի վրա կատարված հարձակմանը։
«Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության:
Բոլոր նրանք ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»,-գրել է Փաշինյանը։

















































