Մարալիկում բողոքի ակցիաները վերսկսել են. պահանջում են համայնքապետի հրաժարականը
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի կենտրոն համարվող Մարալիկ քաղաքում բնակիչները որոշ դադարից հետո վերսկսել են բողոքի ակցիաները եւ պահանջում են համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի հրաժարականը։
«Վերսկսում ենք խաղաղ բողոքի ակցիաները, որ կանխենք հետագա թալանը։ Այդ թալանը էլի շարունակվում է կատարվել»,–նշեց տեղի բնակիչներից մեկը։
Բնակիչները պարզաբանեցին, որ այս ընթացքում ընդդեմ համայնքապետի նաեւ ստորագրահավաք է կազմակերպվել եւ հավաքվել է մոտ 4500 ստորագրություն։
Մինչեւ համայնքապետը հրաժարական չտա, ցուցարարները, իրենց խոսքով, չեն պատրաստվում դադարեցնել բողոքի ակցիաները։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաներից մեկի ժամանակ Արտակ Գեւորգյանը հայտարարել էր, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա։

















































