«Հունաստանի Կարենի» սպանությունը նախապատրաստելու համար երկու անձ է կալանավորվել
Հանցավոր աշխարհում «Հունաստանի Կարեն» անունով հայտնի 29–ամյա Կարեն Խնուսյանի սպանությունը նախապատրաստելու գործով երկու անձ է կալանավորվել։
Ոստիկանությունից հայտնեցին, որ կալանավորվածները Լոռու մարզում ապրող 35–ամյա և Տավուշի մարզի 30-ամյա բնակիչներն են։ Տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ապանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19-ն անց 20-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի ճանապարհին՝ գերեզմանների հարևանությամբ, հայտնաբերվել էր տղամարդու դի հրազենային վնասվածքներով։ Ավելի ուշ հայտնի դարձվավ, որ սպանվածը Կարեն Խնուսյանն է, ով հանցավոր աշխարհում հայտնի էր որպես «Հունաստանի Կարեն»։ Մեր տեղեկություններով՝ նա հետախուզվում էր Ինտերպոլի կողմից։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9մմ տրամաչափի 4 պարկուճ։
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով, սկսեցին համատեղ աշխատանքը՝ ձեռնարկելով համալիր ու բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում դեպքից մի քանի օր անց ոստիկանները հայտնաբերել ու սպանությունը նախապատրաստելու կասկածանքով բերման են ենթարկել երկու անձի, որոնք մարտի 2-ին կալանավորվել են։
Հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկել են մի շարք բնակարաններ։ Հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, ինքնաձիգի պարկուճներ և այլ ռազմամթերք, որոնք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։
Օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել