Բոլթոնը հայտնել է Կարակասում խաղաղ իշխանափոխության համար կոալիցիա ստեղծելու մտադրության մասին
Միացյալ Նահանգները մտադրություն ունի կոալիցիա ստեղծել Վենեսուելայում իշխանափոխության հասնելու նպատակով: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
«Մենք փորձում ենք միավորել Մադուրոյից Խուան Գուաիդոյին իշխանության փոխանցման աջակիցներին», - ասել է Բոլթոնը՝ շեշտելով, որ իրենք որպես նախագահ են ճանաչել ընդդիմադիր Գուաիդոյին:
«Կցանկանայի հնարավորին ընդարձակ կոալիցիա տեսնել Մադուրոյին փոխարինելու համար, ողջ կոռուպցիոն ռեժիմը փոխելու համար: Հենց դա ենք մենք փորձում անել», - ընդգծել է Բոլթոնը:
Հիշեցնենք, որ անցած կիրակի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Մադուրոյին անվանել էր «հիվանդ բռնակալ» և չէր բացառել ռազմական միջամտության հավանականությունը:

















































