ԱԳՆ-ում՝ մե քեֆ, մե ուրախություն
ԱԳՆ-ում ցնծություն է՝ մոտենում է Դիվանագետի տոնը, ասում են՝ այս տարի դիվանագիտական աստիճաններ են շռայլելու, ոմանց՝ ժամկետից շուտ, ոմանց՝ արտակարգ եւ լիազոր դեսպանի։ Մեր տեղեկություններով՝ կոչումներ են տրվելու Ղազախստանում, Լեհաստանում, Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպաններ Գագիկ Ղալաչյանին, Սամվել Մկրտչյանին, Ձյունիկ Աղաջանյանին, մեծ թվով դեսպանորդների ու առաջին քարտուղարների։ Սպասվում է նաեւ ճոխ ուտուշ-խմուշ։
Դիվանագետի օրը Հայաստանում նշվում է մարտի 2-ին։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ այսօր միջոցառում չի լինելու, օրը շաբաթ է՝ ոչ աշխատանքային։ Ինչ վերաբերում է բարձրագույն դիվանագիտական կոչումներին, ապա Աննա Նաղդալյանն ասում է, որ դրանք շնորհվում են ՀՀ նախագահի հրամանագրերով։
Այնուամենայնիվ, ցանկը ԱԳՆ-ն է ներկայացնում։ Այս հարցին խոսնակը խոստացավ պատասխանել գրավոր, սակայն մինչեւ աշխատանքային օրվա ավարտը պատասխան չստացանք։ Մեր հարցման մեջ հետաքրքրվել էինք, թե ինչ սկզբունքներ են հաշվի առնվում դիվանագետներին կոչումներ շնորհելիս։


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել