Ստուգումներով պարզվեց, որ ոչ մի չարաշահում չկա․ «Սեքյուրիթի Դրիմի» համահիմնադիրը՝ իր դեմ տված ցուցմունքի մասին
«Սեքյուրիթի Դրիմի» համահիմնադիրներից Ալեքսան Զաքարյանը պնդում է, որ ինքը ոչ մի յուրացում չի կատարել։ Այս մասին NEWS.am-ին ասաց Ալեքսան Զաքարյանը՝ անդրադառնալով նրան, որ ընկերության տնօրենը ցուցմունք էր տվել՝ ընկերության համահիմնադիրներին մեղադրելով յուրացման մեջ։
«Դեռ նախորդ տարի էր նախաքննությունսկսվել կապված չարաշահումների հետ, սակայն հարկային ստուգումներով պարզվեց, որ ոչ մի չարաշահում չկա։ Ես չգիտեմ, թե ինչու է տնօրենը որոշել նման ցուցմունք տալ, ավելի լավ կլինի նրանից հարցնել»,- ասաց նա։
Ալեքսան Զաքարյանը նշեց, որ որ «Սեքյուրիթի Դրիմի» տնօրեն Արամ Ղլեչյանը դեռ աշխատանքից ազատված չէ․ «Բողոքի ակցիային էլ աշխատակիցների 10-15 տոկոսն է երեւի երեկ բողոքի ակցիային մասնակցել, նրանց էլ խաբելով են բերել, ասել են, որ մենք ենք նրանց ժողովի կանչել։ Դրանից հետո մենք իրենց բացատրել ենք, նրանք հանգիստ գնացել են աշխատանքի»։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երեւան քաղաքի քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «Սեքյուրիթի դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից։


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել