Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Վալերի Օսիպյանի քավորին ծեծի՞ են ենթարկել

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավորը՝ ՊԵԿ օպերվարչության արդեն նախկին պետ Կարեն Կարապետյանը, որոշ տեղեկություններով, մի քանի օր առաջ երեւանյան «Տերասսա» սրճարանի մոտ ծեծի է ենթարկվել։

Միջադեպի մասին երկու տարբեր վարկածներ կան. առաջինի համաձայն՝ Կարեն Կարապետյանը, լինելով Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, մարտի 1-ի քրեական գործով անցնող Վահագն Հարությունյանի մտերիմը, անցած տարի մի քրեական գործի շրջանակներում գործը կոծկելու համար Վահագն Հարությունյանի անվան տակ գումար է վերցրել քրեական աշխարհում հայտնի ոմն Դուբայի Էդոյի որդուց։ Վահագն Հարությունյանն իր «գործն արել է» լավության կարգով, սակայն Կարեն Կարապետյանը «տակից» գումար է վերցրել՝ դատավորների եւ այլոց «բերանը փակելու համար»։ Վերջերս, սակայն, իրավապահ մարմինները նորից սկսել են հետաքրքրվել Դուբայի Էդոյի որդու գործով՝ հասկանալու համար, թե ինչպես է հնարավոր եղել այն փակել։

Գործի վերաբացումն անհանգստացրել է նաեւ Դուբայի Էդոյին, ով կոնկրետ շրջանակում հայտարարել է, որ ինքն այդ գործը փակելու համար մեծ գումարներ է տվել, ինչո՞ւ են նորից սկսել փորփրել։ Տեղեկությունը հասել է նաեւ Վահագն Հարությունյանին, որի եղբայրն էլ՝ Արտակ Հարությունյանը, հաշիվ է պահանջել Կարեն Կարապետյանից։ Ըստ որոշ լուրերի՝ ծեծին ներկա է եղել նաեւ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արմեն Հակոբյանը, որը, սակայն, չի մասնակցել։ Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Կարեն Կարապետյանը դաժան ծեծի էր ենթարկվել նաեւ «Շառլոտ» ակումբում, երբ զբաղեցնում էր Կենտրոնի հարկայինի պետի պաշտոնը։

Վարկածներից երկրորդի համաձայն՝ Դուբայի Էդոն անցնում է Կարեն Կարապետյանի՝ արդեն ՊԵԿ օպերվարչության պետի պաշտոնում «կոռուպցիոն սխեմաների» բացահայտումներին, որոնց մասին հայտարարվեց շաբաթներ առաջ, որոշել է «լռեցնել» Կարապետյանին, որպեսզի հանկարծ իրեն չգցի իրավապահների ձեռքը։ Հիշեցնենք, որ 2014-ից գործազուրկ Կարեն Կարապետյանը հեղափոխությունից հետո՝ հունիսին, նշանակվեց ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնում, որտեղ, սակայն, աշխատեց ընդամենը մեկ ամիս։ ՊԵԿ նախագահը կասեցրեց նրա լիազորությունները՝ «ծառայողական քննություն սկսելու» հիմնավորմամբ։

Սակայն պատասխանը չուշացավ, եւ Կարապետյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հունվարի 21-ին հայտարարեց, որ մեկ ամսվա ընթացքում Կարապետյանն իրականացրել էր մի շարք բացահայտումներ, այդ թվում՝ կոռուպցիոն սխեմաներ, որոնք հանդիսացել են հարկային հանցագործություններ եւ զգալի վնաս են հասցրել տնտեսությանն ու բյուջեին։ Ինչպես նաեւ բացահայտել է ապրանքների ներկրմամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության ընթացքում չարաշահումներ եւ դրանք ներկայացրել ՊԵԿ նախագահին, որոնք, ըստ նրա, վերջինիս կողմից գործողություններ չձեռնարկելու արդյունքում անհետեւանք են մնացել։ Այս ամենը դուր չի եկել ՊԵԿ նախագահին, որի արդյունքում էլ դադարեցրել է Կարապետյանի լիազորությունները։

Ինչեւէ, ուշագրավ է, որ ծեծի միջադեպով գործ չի հարուցվել, ինչը որոշակի կասկածների հիմքեր է տալիս առ այն, որ Կարապետյանը ոչ այնքան «զոհի» կարգավիճակ ունի, այլ ճիշտ հակառակը՝ ամեն ինչ արվում է ծածկադմփոց իրականացնելու համար։ Մենք խոսեցինք նաեւ Կարեն Կարապետյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի հետ՝ հարցնելով, թե ունի՞ արդյոք առնչություն կոռուպցիոն այդ սխեմաների հետ ոմն Դուբայի Էդո։ «Ճիշտն ասած, Ձեր հարցին չեմ կարող պատասխանել, ես չգիտեմ` նա ով է կամ ինչ ընկերություն է, կամ կապ ունի՞ այն հարցերի հետ, որ բարձրացվել է, բայց անգամ եթե այն կապ ունենար մեր բարձրացրած հարցերի մասին, չեմ կարծում, թե մենք կիմանայինք։ Մենք որեւէ կարգավիճակ չունենք այդ քննության մեջ, ընդամենը սովորական վկա ենք, իսկ վկային որեւէ ձեւով, որեւէ հանգամանքի մասին չի տեղեկացվում»,- ասաց պաշտպանը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ դժվար թե առնչվեր Կարապետյանի «գործին»․ «Կարեն Կարապետյանի կողմից բարձրացված խնդիրները, ըստ էության, եղել են ՊԵԿ նախագահի գործողությունների վերաբերյալ, ասենք՝ ինչո՞ւ ՊԵԿ նախագահը, այսինքն, գործողությունը չի իրականացրել, ինչո՞ւ տվյալ գործով չի զեկուցել վարչապետին եւ այլն»։

Հարցրեցինք՝ առհասարակ վերջին օրերին Կարեն Կարապետյանը որեւէ միջադեպի մասնակցե՞լ է, թե՞ ոչ։ «Ճիշտն ասած, ամեն օր մենք շփվում ենք իրար հետ, այսօր էլ ենք շփվել, երեկ էլ, առաջին օրն էլ, եթե նման բան լիներ, ես անպայման տեղեկացված կլինեի։ Համենայնդեպս, ես որեւէ տեղեկություն չունեմ այդ մասին»։ Հետաքրքրվեցինք Կարեն Կարապետյանի եւ Վահագն Հարությունյանի կապի մասին, սակայն պաշտպանը նշեց, որ տեղեկություն չունի այդ մասին, խորհուրդ տվեց ճշտել կողմերից։

Փաստաբանի տեղեկացմամբ, ՀՔԾ-ն իր նախաձեռնությամբ մի քանի օր առաջ միջոցներ է ձեռնարկել Կարապետյանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ «Արդեն երեւի երկրորդ կամ երրորդ օրն է»,- ասաց պաշտպանը։ Հարցրեցինք՝ հնարավո՞ր է միջադեպից հետո է նման որոշում կայացվել, հատկապես որ փաստերը համընկնում են, եւ Կարապետյանի հետ, մեր տեղեկություններով, դեպքը պատահել է 3-4 օր առաջ: «Ոչ, որոշումը կայացվել է 7 օր առաջ, ի կատար է ածվել օրերս»։ Ինչո՞ւ է ՀՔԾ-ն սեփական նախաձեռնությամբ որոշել ապահովել ՊԵԿ արդեն նախկին պաշտոնյայի անվտանգությունը։ «Հավանաբար, ինչ-որ վտանգ զգալով․․․ Ճիշտն ասած՝ մեկ ամիս առաջ, երբ մենք ԱԱԾ-ում նման հարցեր բարձրացրեցինք, իսկ ՀՔԾ-ում հարուցվեց գործ, հավանաբար, զգացվեց, որ կա նման վտանգ, եւ մեկ շաբաթ առաջ նման որոշում է կայացվել»։

ՀԳ․ Հունվարի 21-ի ասուլիսից մեկ ժամ հետո Կարեն Կարապետյանը հրավիրվել է ԱԱԾ, 7-8 ժամ, մինչեւ գիշերվա երկուսը մնացել է ԱԱԾ-ում, նրանից բացատրություններ են վերցրել․ «Սակայն այս պահին այդ գործընթացներն ինչ-որ առումով կարծես դադարել են։ Կարեն Կարապետյանն ի պաշտոնե պարտավոր էր դրանց ընթացք տալ, ոչ թե իր ցանկությամբ, այլ, կրկնում եմ՝ ի պաշտոնե, սակայն այսօր եթե իրեն ազատել են աշխատանքից, ապա իրավապահ մարմինները պետք է շահագրգռված լինեն բացահայտելու»։ Պաշտպանը տեղեկացրեց նաեւ, որ ՀՔԾ-ում գործ է հարուցվել մի շարք հանցակազմերով՝ ՊԵԿ նախագահն առանց իրավանորմի, բանավոր կերպով կասեցրել է Կարեն Կարապետյանի գործունեությունը եւ միաժամանակ աշխատավարձ վճարել հուլիս ամսից մինչեւ հունվար` կատարելով պետական միջոցների վատնում, ՊԵԿ նախագահը, ըստ պաշտպանի, ինքնիրավչություն է իրականացրել։

hraparak.am