Սփյուռքի նախարարությունում ամենամեծ պարգեւավճարը ստացել են նախարարության քարտուղարն ու նրա տեղակալը
Սփյուռքի նախարարության կայքում հրապարակվել է 2018 թվականի տարեվերջյան պարգևավճարների ամբողջական ցանկը՝ հաշվի առնելով պարգևավճարների շուրջ առկա հանրային հետաքրքրությունը և կարևորելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը։
Ըստ այդ ցուցակի՝ սփյուռքի նախարարը է 755 հազար դրամ պարգևավճար։ Նախարարի տեղակալներից Բաբկեն Տեր-Գրիգորյանն ստացել է 525 հազար դրամ պարգևավճար, Դավիթ Սարգսյանը՝ 993 հազար դրամ և Արամայիս Գրիգորյանը՝ 601 հազար դրամ:
Խրախուսական գումարներից ամենամեծ բաժինը հասել է նախարարության գլխավոր քարտուղար Երեմ Սիմոնյանին․ նա ստացել է գրեթե 1 միլիոն 60 հազար դրամ՝ 900 հազար դրամ պարգևավճար և 158.5 հազար դրամ հավելավճար: Գլխավոր քարտուղարի տեղակալն էլ ստացել է մոտ 1 միլիոն դրամ:
Ստորև ներկայցնում ենք պարգևատրումների ամբողջական ցանկը.


















































