Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված արգելանքը վերացվեց
«Մարտի 1-»-ի քրեական գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված արգելանքը քննիչի որոշմամբ վերացվել է։ Այս մասին NEWS.am–ին ասաց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նախաքննության ընթացքում քննիչը որոշում է կայացրել կալանք դնել Սեյրան Օհանյանի գույքի, այդ թվում’ ֆինանսական միջոցների վրա, որի շրջանակներում կալանք է դրվել նաեւ կենսաթոշակային հաշվեհամարի վրա։
որ նշված գործի շրջանակներում Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1- ին մասով՝ սահմանադրական կարգը տապարելու համար։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Օհանյանը պնդում, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Հիշեցնենք, որ փետրվարի 15–ին ՀՔԾ–ն հայտարարեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտի մասին։
Այս գործով դատարանի առջև կկանգնեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

















































