Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Ամուլսարում փորձաքննություն իրականացնելու համար կողմերը պատրաստ են բաց համագործակցության

«Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստ է ՀՀ կառավարության հետ օրենքի շրջանակներում բաց համագործակցության։ Այս մասին ընկերությունից հայտնեցին «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումը ՀՀ կառավարության կողմից Քննչական կոմիտեին գումար տրամադրելու, Advanced Resources Development (ELARD) ընկերության հետ պայմանագիր կնքելու և կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակում Ամուլսարի հանքավայրում փորձաքննություն իրականացնելու առնչությամբ:

Ընկերությունն ընտրվել է հատուկ փորձաքննության կատարմանը միջազգային փորձագետների ներգրավման նպատակով հայտարարված միջազգային հավատարմագրված կազմակերպությունների նախաորակավորման մրցույթի միջոցով: Այն իրականացվել է երկու փուլով՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի (հող, օդ, ջուր, բուսական, կենդանական աշխարհ) վրա վնասակար ազդեցության ռիսկերի, դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների հիմնավորվածության փորձաքննման, ինչպես նաև ներկայացված՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, Բնապահպանական սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվություններում, դրանց կից հավելվածներում արձանագրված հետազոտությունների գիտականորեն հիմնավորվածությունը պարզելու համար:

Փորձաքննության կատարման համար համապատասխան վճարումները կկատարվեն ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 396 հազար 900 դոլարին համարժեք դրամի հաշվին։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը գրավոր դիմել էր կառավարություն, որպեսզի 2019թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին ՀՀ քննչական կոմիտեին կհատկացվի գումար՝ Advanced Resources Development (ELARD) ընկերության հետ պայմանագիր կնքելու և հետագա գործընթացները կազմակերպելու համար:

Էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, նյութագիտական, հողագիտական, քիմիական, տեխնոլոգիական, շինարարատեխնիկական և տնտեսագիտական համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշումը կայացվել է 2018 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով (շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունը դիտավորյալ թաքցնելու դեպքի առթիվ):

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ը դրական է գնահատել Ամուլսարի հանքավայրի շահագործումը և ՀՀ քննական կոմիտեն բացահայտել է առերևույթ որոշակի դեպքեր, որոնք կարող են վնասել:

Քրեական գործի շրջանակներում իրականացվելիք փորձաքննությանը Advanced Resources Development (ELARD) ընկերությանը ներգրավելու վերաբերյալ Լիդիան ինթերնեշնլ ընկերության դիրքորոշման առնչությամբ «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը նշել է, որ հարուցված քրեական գործով առաջադրված մեղադրանքի մանրամասները դեռևս չեն հրապարակվել։

«Լիդիանը մշտապես թափանցիկ է եղել պետական մարմինների հետ իր հարաբերություններում, այդ թվում նաև թույլտվություններ ստանալու հարցում, որոնցից մի քանիսի տրամադրումը անհարկի հետաձգվել է նախկինում:

Մեզ պարտադրվել էր նախագծում և պայմաններում փոփոխություններ, որոնք բխում էին շինծու՝ առանց տեխնիկական հիմնավորման մեղադրանքներից, ինչի հետևանքով մի քանի տարի առաջ ընկերությունը ստիպված եղավ փոխել հիմնական ենթակառուցվածքների տեղադիրքը՝ կատարելով միլիոնավոր դոլարի հավելյալ ծախսեր»,- ասել է «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահը:
Նրա պնդմամբ՝ 2018 թ. հուլիսին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ընկերությունում իրականացված ստուգումների ժամանակ որևէ լուրջ խախտում չեն հայտնաբերել, բացառությամբ այսպես կոչված «նոր բնապահպանական գործոնների», որոնք ենթադրում էին որոշակի բուսատեսակի և թիթեռի առկայություն ծրագրի տարածքում:

«Այս «նոր գործոնները» այնուհետև հերքվեցին իրական փորձագետների կողմից և դրանց բացակայությունը հիմնավորվեց Բնապահպանության նախարարության կողմից։ Հաջորդ ստուգումը, որն անցկացվեց մասնագետներից և հակա-հանքարդյունաբերական ակտիվիստներից կազմված աշխատանքային խմբի կողմից՝ 2018 թ. սեպտեմբերին, կրկին անգամ չհայտնաբերվեց որևէ լուրջ անհամապատասխանության հիմնավոր դեպք»,- ասել է Արմեն Ստեփանյանը։

Քրեական գործի շրջանակներում հետազոտություն կատարելու նպատակով 2018թ․ նոյեմբերին հայտարարված մրցույթի միջոցով ընտրվել է «ELARD» ընկերությունը, որը Մերձավոր Արևելքում, Պարսից ծոցի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջաններում գործող խորհրդատվական ընկերություն է և հիմնականում մասնագիտացած է նավթի և գազի ոլորտներում:

«Հանքարդյունաբերական ոլորտում, դատելով «ELARD» ընկերության կայքից, փորձը սահմանափակ է։ Իսկ ընդհանուր առմամբ, Լիդիանը միշտ էլ առաջնորդվում է թափանցիկության սկզբունքով, ինչի մասին վկայում է ընկերության կողմից Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) աջակցելու փաստը»,- նշել է Ստեփանյանը։

Խոսելով համագործակցության մասին «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահը շեշտել է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության դիրքորոշումը եղել և շարունակում է մնալ Կառավարության և դրա ներկայացուցիչների, տվյալ դեպքում՝ ELARD ընկերության հետ օրենքի շրջանակներում բաց համագործակցությունը։

Անդրադառնալով փորձաքննության արդյունքներից ակնկալիքներին՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանն ընդգծել է, որ Լիդիանն ակնկալում է, որ ELARD ընկերությունը չի գտնի բնապահպանական պահանջների խախտման որևէ էական դեպք, և կհաստատի Լիդիանի կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները և ստորգետնյա ջրային ռեսուրսների վերաբերյալ եզրակացությունը:

«Կարծում եմ, որ ELARD-ը կհաստատի նաև ՇՄԱԳ/ԲՍԱԳ-ի հիման վրա թույլտվությունների ստացման նպատակով ընկերության կողմից իրականացված բոլոր ուսումնասիրությունները, ինչպես նաև այն, որ ստացած թույլտվությունը համապատասխանում է ու որպես կանոն նույնիսկ գերազանցում հայաստանյան մի շարք չափորոշիչները։ Միաժամանակ մենք Կառավարությունից ակնկալում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ընկերության աշխատակիցների և կապալառուների անվտանգ և անարգել մուտքը ծրագրի տեղամաս ապահովելու ուղղությամբ»,- եզրափակել է Ստեփանյանը։

2019թ. հունվարի 18-ին Advanced Resources Development (ELARD) ընկերությանը տեղեկացվել է մրցույթում հաղթող ճանաչվելու մասին, վերջինս ձեռնամուխ է եղել է համապատասխան նախապատրաստական աշխատանքների կատարմանը:

Փորձաքննության կատարումը սկսվելու է պայմանագրի կնքումից հետո, իսկ արդյունքները կամփոփվեն պայմանագրի կնքումից հետո 12 շաբաթվա ընթացքում՝ համաձայն գործողությունների պլանի: