«Մարտի 1»-ի գործի շրջանակում հարցաքննվել է Վարդան Օսկանյանը
Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է մեկնաբանել տեղեկությունը՝, ըստ որի «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
«Չենք մեկնաբանում»,-NEWS.am-ին հայտնեցին ՀՔԾ-ից:
Նշենք, որ ավելի վաղ Armtimes.com-ը իր աղբյուրները վկայակոչելով հայտնել էր, որ Վարդան Օսկանյանը հարցաքննվել է այդ գործով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մարտի 1»-ի գործի շրջանակում հարցաքննվել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն տեր-Պետրոսյանն ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

















































