«Ձմռան վերջին օրն անցկացնելու ենք թունդ ձմեռային ֆոնի վրա». Գագիկ Սուրենյան
Ձմռան վերջին օրը անցկացնելու ենք թունդ ձմեռային ֆոնի վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Նշենք, «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Հայաստանի մարզերի մեծ մասում փետրվարի 28-ին սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում` ձյան, հովիտներում` թաց ձյան տեսքով: Քամին հյուսիս-արեւմտյան, 3-8 մ/վրկ: Ցերեկային ժամերին ջերմաստիճանը եւս մի քանի աստիճանով կնվազի: Երեւանում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ թաց ձյան տեսքով:

















































