Պատմության դասագրքերը վերանայելու նպատակով հանձնաժողով է ստեղծված. ԿԳ նախարար
Իմ հրամանով ստեղծված է հանձնաժողով՝ պատմության մասնագետների ներգրավմամբ բուհերից, դպրոցներից, եւ հիմա քննարկում է գնում այդ ուղղությամբ: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կա տեսակետ, որ մարտի 1-ի մասին պատմությունը դասագրքերում խեղաթյուրված է եւ պետք է վերանայել դասագրքերը:
«Նրանք որոշակի լուծումներից հետո եզրակացություն կներկայացնեն»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այո, մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ «թյուր ինֆորմացիա է փոխանցվել»:

















































