Հայաստանը 4-րդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանում միգրանտների թվով
2018 թ. արդյունքներով Հայաստանը 4-րդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանում միգրանտների թվով: «Ռոսստատի» տվյալներրով՝ 2018 թվականին Ռուսաստան է տեղափոխվել 1435 հայ, 2017 թվականին այդ թիվը կազմել է 13999:
Դոնոր երկրների շրջանում առաջին անգամ նոր առաջատար է դարձել Տաջիկստանը՝ այդ երկրից միգրացիոն հոսքը գերազանցել է 31 հազարը: 2018-ին ամեն 4-րդ լեգալ միգրանտը ժամանել է Տաջիկստանից:
Երկրորդ տեղում Ղազախստանն է (+26,5 հազար մարդ), հաղորդում է ՌԲԿ- ն:
Ուկրաինան երրորդ տեղում է (+14.8 հազար): 2017-ի համեմատ հանրապետությունից ներհոսքը ավելի քան երեք անգամ կրճատվել է (47.7 հազարից): Ուկրաինան 4 տարի շարունակ՝ 2014-ից սկսած, առաջատար էր Ռուսաստան ժամանող միգրանտների քանակով:

















































