Քաղաքական կամքը բավարար չէ կոռուպցիայի դեմ պայքարում. Պյոտր Սվիտալսկի
2018 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունները բավարարում էին միջազգային չափորոշիչներին, ու կարելի է ասել, որ դրանք անկախ Հայաստանում անցկացված լավագույն ընտրություններն էին: Այս մասին լրագրողնեի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով, որ հիմա Հայաստանում կա կառավարություն, որն ունի շատ ուժեղ աջակցություն:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, դեսպանը նշել է, որ կառավարության ծրագրում որոշակի նախաձեռնություններ կան այդ մասով, կա նաև քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարելու համար, սակայն կամքը բավարար չէ, անհրաժեշտ են նոր օրենքներ:
Սվիտալսկին խոսել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի և Փաշինյան-Ալիև հանդիպումների մասին: Դեսպանը նշել է, որ իրենք վստահում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին, իսկ Հայաստանի և Ադրեբջանի ղեկավարների, ինչպես նաև ԱԳ նախարարների հանդիպումները քաջալերող են:


















































Քննարկումներ ՀՀ-ին տրամադրված և «սառեցված» գումարներն ակտիվացնելու մասին․ Սվիտալսկի