Արմավիրի փոխմարզպետը վթարի է ենթարկվել, սակայն մեղքը փորձել է գցել կին վարորդի վրա
Փետրվարի 21-ին Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել Արմավիրի փոխմարզպետ, Փարաքար գյուղի բնակիչ, 30-ամյա Կարեն Գրիգորյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ՝ փետրվարի 25-ին, Կ. Գրիգորյանը «գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Աստղիկ բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ փետրվարի 21-ին՝ առավոտյան ժամը 09:15-ի սահմաններում, նա իր վարած Opel Vectra մակնիշի 39 MP 999 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 39-ամյա Լիլիթ Ասլանյանի վարած Suzuki մակնիշի 35 MC 230 համարանիշի ավտոմեքենային:
Կայքի տեղեկություններով՝ վթարից հետո նա դուրս է եկել ավտոմեքենայից և փորձել է մեղադրել Suzuki-ի կին վարորդին՝ հոխորտալով, որ նա է մեղավոր, սակայն հավաքվածները կարողացել են նրան բացատրել, որ մեղավորը ինքն է:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս