Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Հայկ Մարությանի որոշմամբ՝ «Հրապարակ» օրաթերթին եւ այլ լրատվամիջոցներին վտարում են խմբագրությունների տարածքներից

Երեւանի քաղաքապետի որոշմամբ՝ Բուզանդի 1/3 շենքում գտնվող լրատվամիջոցները պետք է լքեն տարածքը հինգ օրվա ընթացքում։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ով այսօր ստացել էր ստացել ծանուցում։

Ըստ Օհանյանի՝ տարածքն ազատելու ծանուցում ստացել են այդ շենքում գտնվող բոլոր լրատվամիջոցները. «Ծանուցում եմ ստացել, որտեղ ասվում է, որ հնգօրյա ժամկետում պետք է ազատենք տարածքը եւ հանձնենք գույքի սեփականատեր Երեւան համայնքին, քանի որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այդպես է որոշել»։


Օհանյանը տեղեկացրեց, որ ժամանակին Երեւանի ավագանու որոշմամբ այս տարածքը լրատվամիջոցներին տրվել է անհատույց, եւ տարիների շարունակ 5-6 լրատվական կազմակերպություն գործունեություն են ծավալել այդ շենքում։ Օրինակ, «Հրապարակ» օրաթերթը 2009թ.–ից, «Հայելի» ակումբը՝ 2007թ.-ից է։

«Հրապարակ» օրաթերթի խմբագիրը մտադիր է բողոքարկել Երեւանի քաղաքապետի որոշումը, բայց մինչ այդ անհրաժեշտ է համարում հստակեցնել, թե ինչ հիմքերով է կայացվել որոշումը։ «Իհարկե կողոքարկենք։ Երբ եկել եմ այստեղ ամայի տարածք էր, դատարկ չորս պատ, եւ շատ մեծ գումարներ ենք ծախսել այս ընթացքում. նորոգել ենք, պատուհաններ փոխել, տարիներ շարունակ բարեխղճորեն սպասարկման գումար վճարել։ Այսինքն եթե պետությունը մի փոքր ժեստ է արել եւ ազատել մեզ վարձակալական գումարներից, բայց մենք էլ մեր պարտականություններն ենք բարեխղճորեն կատարել՝ գտնվելով այս շենքում։ Հիմա ինչի՞ հիման վրա եւ ի՞նչ են ուզում անել այս շենքի հետ։ Ի վերջո, արդյոք բոլո՞ր լրատվամիջոցների նկատմամբ է այս վերաբերմունքը։ Օրինակ, «Հայկական ժամանակ»–ին Իսրայելյան 37 հասցեից հանելու են, թե որոշել են միայն «Հրապարակին» հանել, քանի որ մենք իշխանության կողմից չսիրված լրատվամիջոցների թվին ենք պատկանում»,– նշեց Օհանյանը։

Հարցին՝ տեսնո՞ւմ է արդոք միտում տեղի ունեցածի հետ կապված՝ Օհանյանը նշեց. «Դե, իհարկե։ Պարզ չէ՞, որ միտում կա, եթե պետությունը տարբեր վերաբերմունք է ցուցաբերում տարբեր լրատվամիջոցների նկատմամբ։ Ի վերջո, ամբողջ աշխարհում ընդունված է, որ պետությունը սուբսիդիաներ է տրամադրում լրատվամիջոցներին, հարկերից է ազատում, տպագրական դրամաշնորհներ են տրամադրվում , հազար ու մի պայման են ստեղծում։ Մեզ համար ի՞նչ են արել։ Ընդամենն ազատել են վարձակալության գումարներից, ասելով, որ կարող եք շենքում ձեր գործունեությունը ծավալել։ Հիմա ի՞նչ է փոխվել։ Պարզվում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության իշխանությունը մամուլի եւ ժողովրդավարության արժեքն ավելի լավ է հասկանում, քան նոր իշխանությունները»։

Հիշեցնենք, որ Երեւանի Արշակունյաց 2 հասցեում գտնվող Մամուլի շենքում եւ Իսահակյան 28 հասեցում տեղակայված լրատվամիջոցները գրություն են ստացել Պետական գույքի կառավարման վարչությունից (ՊԳԿՎ), որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում ազատեն պետության կողմից իրենց տրվող անհատույց տարածքները:

Պետական գույքի կառավարման վարչությունից (ՊԳԿՎ) խմբագրություններին տեղյակ են պահել, որ տարածքները վաճառելու համար էլեկտրոնային աճուրդ է անցկացվելու։ Խմբագրությունները նույնպես կարող են մասնակցել իրենց տարածքների աճուրդներին։