«Առայժմ գաղտնիք է». Դավիթ Տոնոյանը ռուսական նոր վարկով սպառազինություն գնելու մասին
Ռուսաստանից նոր 100 մլն դոլարի վարկով այնպիսի սպառազինություն է գնվելու, որը թույլ կտա ՀՀ զինված ուժերին հաջող լուծել իր խնդիրները: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Որպեսզի այնպիսի սպառազինություն ձեռք բերվի եւ համալրվի եղածը, որը հնարավորություն տալու քանակական մրցակցության մեջ չմտնելով, սպառազինությունների մրցավազքի մեջ չմտնելով կարողանանք մեր խնդիրներն հաջող լուծել»,-ասաց նա:
Դավիթ Տոնոյանը չպատասխանեց հարցին, թե ինչպիսի սպառազինության մասին է խոսքը. «Առայժմ գաղտնիք է»,-ասաց նա:

















































