Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության շենքի մոտ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացուն
Գեղանիստ համայնքի բնակիչ Ա. Ա.–ն Կառավարության շենքի առջև իր վրա բենզին է լցրել և փորձել է ինքնահրկիզվել:
Կառավարության շենքի մոտ գտնվող ոստիկանության աշխատակիցները նրան թույլ չեն տվել դա անել:
Ոստիկանության լրատվական բաժնից հայտնեցին, որ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանություն և այս պահին քննության է ենթարկվում:
«Թողեք, վերևից կանչեք թող իջնեն»,- բղավում էր քաղաքացին:

















































