Ձերբակալվել է Հրազդանի համայնքապետարանի Հարկային բաժնի նախկին պետը
Փետրվարի 24–ին ձերբակալվել է Հրազդանի համայնքապետարանի Հարկային բաժնի նախկին պետ Սամվել Գրիգորյանը, հարցաքննվել են մի քանի աշխատակիցներ: Այս մասին NEWS.am-ին ասաց Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանը։
«2018 թվականին Հրազդանի քաղաքապետարանում Perfect Аudit ընկերությունը հայտնաբերել էր միլիոնների հասնող չարաշահումներ: Միայն հարկային բաժնում վերջին 3 տարում հայտնաբերել են 138 միլիոն 534 հազար դրամի չարաշահում։ Այս չարաշահումները կապված են եղել գույքահարկի եւ հողի հարկի հետ, որ քաղաքացիները վճարել են, հետո պարզել են, որ իրենց անունով պարտքեր են կուտակվել»,– ասաց մամուլի խոսնակը։
Մայիս Պողոսյանը նշեց, որ հարկային բաժնի որոշ աշխատակիցներ այս պահին էլ աշխատում են քաղաքապետարանում։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս