Ինչ է առաջարկել հացադուլ իրականացնող Հովհաննես Գալստյանին Արայիկ Հարությունյանը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ ինչ է առաջարկել հացադուլ իրականացնող Հովհաննես Գալստյանին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ուրախ եմ, որ Հովհաննես Գալստյանը դուրս եկավ հացադուլից։ Գալստյանին առաջարկել եմ հետևյալը և տեքստը փոխանցել նրան, ինչից հետո նա դուրս է եկել հացադուլից.
«Որպես կառավարության անդամ՝ պատրաստ եմ սույն թվականի փետրվարի 26-ին` ժամը 17։30-ին, ընդունել Հովհաննես Գալստյանին և քննարկել ոլորտում առկա խնդիրները, իսկ մարտի 1-ին` առավոտյան ժամը 9։30-ին, կազմակերպել հանդիպում Հովհաննես Գալստյանի, իր փաստաբանի, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի, այլ իրավաբանների և իմ մասնակցությամբ՝ քննարկելու «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ առկա խնդիրները, անելու հնարավորինը խնդիրը կարգավորելու համար՝ միաժամանակ չբացառելով, որ հաջողության չհասնելու դեպքում խնդիրը կլուծվի դատական/իրավական կարգով»»։

















































