Սննդից եւ ջրից հրաժարվելը մարդու ազատությունն ու իրավունքն է. Զեյնալյանը՝ Մհեր Եղիազարյանի մահվան մասին
Սննդից եւ ջրից հրաժարվելը մարդու ազատությունն ու իրավունքն է։ Այս մասին փետրվարի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Անձն իր կամքով է գնում այդ քայլին։ Թե այդ հացադուլից եւ ջրադուլից դուրս գալն ինչի դիմաց է պատրաստ անել, դա իր խնդիրն է։ Մարդն է որոշում ինչպես պաշտպանել իր իրավունքները»,-նշեց նա:
Նախարարի խոսքով՝ անձը տեղափոխվել է ՔԿՀ արդեն հայտարարված հացադուլի պայմաններում եւ նրա բողոքն ուղղված է եղել ոչ թե կալանավայրի պայմանների դեմ, այլ քրեական գործի դեմ:
Նա շեշտեց՝ Մհեր Եղիազարյանին սահմանված կարգով բացատրվել է, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ հացադուլը, այդ թվում՝ նաեւ վախճանը. «Ով գնում է հացադուլի, պիտի իմանա, որ դա կարող է ավարտվել վախճանով, կարող է մահանալ, կարող է հացադուլը դադարեցնելուց հետո չվերականգնվի աղիների տոնուսը, սրտանոթային համակարգի հետ խնդիրներ ունենալ։ Մարդը գիտի ինչի է գնում»։
Նշենք, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում հունվարի 26-ին, առավոտյան մահացած կալանավոր Մհեր Եղիազարյանը 44 օր հացադուլի մեջ է եղել՝ դժգոհելով իր քրեական գործից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բացահայտվել է կաշառք տալու պատրվակով առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք:
Մասնավորապես պարզվել էր, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել եւ առանց որեւէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս