Ես ռուսական կրթություն ունեմ ու անգիր անել չեմ սիրում
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարարը խոսել է նաև այն մասին, որ փետրվարի 19-ին Դսեղում Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գրողի ամենահայտնի քառատողերից մեկը կարդացել է, ոչ թե անգիր ասել. «Ես որևէ բան անգիր չեմ սիրում հիշել: Ինձ համար տարօրինակ է, որ այդ ամբողջ միջոցառման մեջ, որը հրաշալի էր կազմակերպված, թերթից կարդալը, որևէ խնդիր է առաջացրել: Կան մարդիկ, ովքեր անգիր չեն սիրում ասել կամ չեն հիշում: Ես ունեմ ռուսական կրթություն: Ես ազգային դպրոցի և հայալեզու կրթության համար պայքարում եմ, որովհետև, այդ թվում նաև իմ բացասական փորձառությունից եմ ասում, մեր դպրոցում հայ գրականությունը և հայոց լեզուն շատ վատ է դասավանդվել: Հայալեզու դպրոցների համար պայքարում եմ, որպեսզի հետագայում անգիր ասելիս մեր աշակերտները և մեր քաղաքացիները խնդիր չունենան»:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս