Փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են, հայտնաբերվել է ատրճանակ
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 18-ին Երեւանում տեղի ունեցած խուլիգանության փաստով. ժամը 01։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Թումանյան փողոցում գործող «18 +» փաբում մի խումբ երիտասարդների միջեւ վիճաբանություն է տեղի ունենում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության աշխատակիցները նշված փաբից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնականի բաժին են բերման ենթարկել մի քանի երիտասարդների։ Աղբյուրի տեղեկություններով՝ պարզվել է, որ նրանք են 33-ամյա Գուրգեն Ս.-ը, 37-ամյա Մովսես Մ.-ն, 28-ամյա Անդրանիկ Հ.-ն, 37-ամյա Ռոբերտ Ա.-ն եւ 36-ամյա Աղաս Խ.-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Գուրգեն Ս.-ի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ, փամփուշտատուփով, որիմեջ եղել են փամփուշտներ։ Պարզվել է, որ նշված անձինք փաբում դիտավորությամբ խաթարել են փաբի բնականոն աշխատանքը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ եւ դիտավորությամբ վնասել փաբի գույքը։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Գուրգեն Ս.-ն աշխատում է «Գազպրոմ Արմենիա ավտոգազ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ Ռոբերտ Ա.-ն՝ «Արարատգազ» ՍՊԸ-ի տնօրեն։


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս