Արամ Սիմոնյանը ճնշումների է ենթարկվում իշխանությունների և մի խումբ սորոսական ուսանողների կողմից
«Հրապարակ» թերթը գրում է․
«Երեկ գրեթե սենսացիոն հայտարարություն-հաղորդագրությամբ հանդես եկավ մայր բուհը՝ Երեւանի պետական համալսարանը։ ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստում համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը պատմեց, թե ինչ ճնշումների է ենթարկվում մի դեպքում իշխանությունների, մյուս դեպքում՝ մի խումբ սորոսական ուսանողների կողմից։ Իշխանական ճնշումների թվում նա ներկայացրել է Պետական վերահսկողական ծառայության մոտեցումները, երբ ստուգումները չավարտված՝ համալսարանի եւ ռեկտորի հեղինակությանը վնասող հայտարարություններով հանդես եկավ ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։ Պատմել է նաեւ, որ պետությունը հրաժարվում է նշել ԵՊՀ 100-ամյակը՝ հանձնաժողով ձեւավորել, ֆինանսավորում հատկացնել, քանի դեռ ինքն է ռեկտորը։ Եվ կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մեկ շաբաթ առաջ բաց տեքստով առաջարկել է Արամ Սիմոնյանին՝ դիմում գրել, հեռանալ։ Շատերը, իհարկե, կարող են մեղադրել Սիմոնյանին՝ իսկ ինչո՞ւ չի հեռանում։ Չէ՞ որ նրան «ծնած» իշխանությունն այլեւս չկա, եւ Սերժ Սարգսյանի հեռացմամբ սկսված «սերնդափոխությունը» պետք է իր տրամաբանական ավարտին հասնի՝ հեղափոխականները չեն հանդարտվելու, քանի դեռ մինչեւ վերջին մարդը չեն հեռացրել նախկիններին եւ նրանց չեն փոխարինել երիտասարդ ու անփորձ կադրերով, որոնց վստահում են։ Սա մի անխուսափելի պրոցես է, որի դեմն առնելը նույնն է, որ վարարած գետի դեմն առնես։ Մանավանդ դժվար է Արամ Սիմոնյանին լավ ռեկտոր կոչելը։ Բայց կան նաեւ այլ կերպ մտածողներ, արժեքներ, որոնց մասին մոռանալ չարժե։ Ասենք՝ այն, որ ԵՊՀ-ն ավանդույթներ ունեցող, գրագետ եւ մտածող մարդկանցից կազմված հիմնարկ է։ Այսպես անփույթ եւ կամայական մոտեցում դրսեւորել այս բուհի եւ նրա կոլեկտիվի հանդեպ՝ չի կարելի։ Սա վտանգավոր ճանապարհ է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Դադարեցվեցին ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները